«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ձմռանը կարող է մնալ առանց ակումբի։
Ինչպես հայտնում է ESPN-ը, դա տեղի կունենա, եթե 23-ամյա ֆուտբոլիստը ներողություն չխնդրի թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից։ 53-ամյա մասնագետը ցանկանում է ներողություն խնդրել ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակային հայտարարության տեսքով։
Սեպտեմբերի 3-ին ֆուտբոլիստն իր սոցցանցերում պատասխանել է մարզչի խոսքերին, ով ֆուտբոլիստի բացակայությունը Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Արսենալի» հետ (1:3) հանդիպման հայտացուցակից բացատրել է մարզման ժամանակ վատ աշխատանքով։ Սանչոն սուտ է անվանել մարզչի հայտարարությունը։ Ավելի ուշ կիսապաշտպանը ջնջել է այս գրառումը։