Ֆրանչեսկո Տոտտի. «Միգուցե հաջորդ տարի ես կլինեմ «Ռոմայում»»

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատասխանել է այն լուրերին, թե ինքը կարող է հռոմեական ակումբ վերադառնալ մամուլի խոսնակի պաշտոնում։

«Ես տեսա, թե ինչ են գրում լրատվամիջոցները։ Մոուրինյոն ինձ ինչ-որ բան ասաց, սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հետո:

Միգուցե հաջորդ տարի ես արդեն կլինեմ «Ռոմայում», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նախկինում հաղորդվում էր, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կցանկանար, որ Տոտտին զբաղեցներ նման դիրք, որպեսզի նա լիներ լրատվամիջոցների հետ շփվողը վիճելի հարցերի շուրջ։