«Բարսելոնան» պետք է բարելավի իր ֆինանսական վիճակը, որպեսզի գրանցի նոր հարձակվող Վիտոր Ռոկեին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ստիպված կլինեն վաճառել ֆուտբոլիստների կամ գտնել եկամտի այլ աղբյուրներ։
Իսպանական ակումբը 18-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել էին հուլիսին։ Նա պետք է միանա թիմին հաջորդ տարի, բայց մինչ այդ նա շարունակում է խաղալ «Ատլետիկո Պարանաենսում»:
Այս մրցաշրջանում Ռոկեն բրազիլական ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։