Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ Ջեյդոն Սանչոն ներողություն կխնդրի իրենից և թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակնկալում է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ներողություն կխնդրի իրենից և թիմից։

Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ 23-ամյա անգլիացին ժամանակավորապես հեռացվել է հիմնական թիմի հետ մարզումներից։

Սեպտեմբերի 3-ին Սանչոն գրառում էր հրապարակել՝ ի պատասխան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խոսքերին, ով ֆուտբոլիստի բացակայությունը Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Արսենալի» հետ (1:3) հանդիպման հայտացուցակից բացատրել էր վատով։