«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի կիսապաշտպաններ Ջեյդոն Սանչոյի և Անտոնիի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ Անտոնին դադարեցվել է մարզումներից՝ ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով: Սեպտեմբերի 14-ին ակումբը հեռացրել է Ջեյդոն Սանչոյին, ով կոնֆլիկտ ուներ մարզչի հետ, թիմի հետ մարզվելուց։
«Ակումբն ինձանից խիստ կանոններ է խնդրել, քանի որ մինչև նախորդ մրցաշրջանն այստեղ պատշաճ մշակույթ չկար: Կարևոր է վարքի լավ չափանիշներ սահմանելը։ Թիմը առաջին տեղում է: Կարծում եմ՝ Սանչոյի հետ կապված իրավիճակի հետ կապված ամեն ինչ արդեն ասված է։
Անտոնիի վերադարձը․ Ոչինչ չեմ կարող ասել։ Իհարկե, նա հիասթափված է»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 4 տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։