Էրիկ տեն Հագ. «Հարի Մագուայրը հիանալի ֆուտբոլիստ է»

Ֆուտբոլային խաղադաշտում հաճախակի սխալների պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պարբերաբար քննադատությունների է ենթարկվում։ Այն հասել է լուրջ չափերի՝ Մագուայրի մասին բազմաթիվ կատակներ են հայտնվում համացանցում։

Այս մասին խոսել է անգամ անգլիացի ֆուտբոլիստի մայրը։ Այժմ Մագուայրի իրավիճակի վերաբերյալ մեկ այլ մեկնաբանություն տվեց «կարմիր սատանաների» ղեկավար Էրիկ տեն Հագը:

«Ես բազմիցս ասել եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է։ Մագուայրն արժանի չէ դրան։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով հիանալի ելույթներ է ունենում: Խենթություն է այն, ինչ կատարվում է։ Հարրին շատ բան ունի առջևում, նա պետք է լավ ելույթներով փակի բոլոր քննադատությունը»,- լրագրողներին ասել է Տեն Հագը։