«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնել է 9 ֆուտբոլիստների վիճակի մասին, ովքեր առողջական խնդիրների պատճառով բաց են թողել վերջին հանդիպումները։
Բենուա Բադիաշիլեն ու Արմանդո Բրոյան վերադարձել են ընդհանուր խմբում մարզումներին ու ուժ են հավաքում։
Ռիս Ջեյմսը, Քրիստոֆեր Նկունկուն, Ուեսլի Ֆոֆանան, Տրևո Չալոբան, Մարկուս Բետինելլին և Քերնի Չուկվուեմեկան շարունակում են ապաքինվել վնասվածքից։
Ռոմեո Լավիան բուժզննում է անցնում։