Պաշտպան Բենջամին Մենդին վերջերս ազատվել է բոլոր սեռական հանցագործություններից: Սրանից անմիջապես հետո պաշտպանն իր համար ակումբ գտավ՝ պայմանագիր կնքելով «Լորիենի» հետ։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 29-ամյա Մենդին պատրաստ է խաղադաշտ դուրս գալ հաջորդ շաբաթավերջին։
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, «Լորիան» Ֆրանսիայի առաջնության հինգերորդ տուրում կհյուրընկալվի «Մոնակոյին»։ Մենդին պատրաստ է առաջին անգամ խաղալ 25 ամսվա ընթացքում։ Ֆրանսիացու վերջին ելույթը եղել է 2021 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա ներկայացնում էր «Մանչեսթեր Սիթին»։