«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

Կիսապաշտպան Արթուր Վերմեերենը, ում իրավունքները պատկանում են բելգիական «Անտվերպենին», հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է AS-ը, իսպանական ակումբը կփորձի ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բելգիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 15-20 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Արթուրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 17 մլն. եվրո։