«Բարսելոնան» և Ֆրենկի դե Յոնգը քննարկում են պայմանագրի երկարաձգման հարցը

«Բարսելոնան» և Ֆրենկի դե Յոնգը քննարկում են պայմանագրի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարում պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու շուրջ։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման դեպքում ֆուտբոլիստի աշխատավարձը տարեցտարի կբարձրանա։

Դե Յոնգի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։