Հայտնի է դարձել գերմանական Բունդեսլիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը։
Փորձագետներն ընտրել են Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասին։ Ասպիրինցի նորեկն առաջնության երկու մեկնարկային հանդիպումներում 2 գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել։
Նշենք, որ «Բայերը» հաղթել է երկու հանդիպումներում՝ գլխավորելով Բունդեսլիգայի աղյուսակը։ Մրցանակի համար պայքարում էին նաև Հարի Քեյնը («Բավարիա»), Բենջամին Հենրիխսը («ՌԲ Լայպցիգ»), Կևին Բեհրենսը («Ունիոն»), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»), Յոնաս Վինդը («Վոլֆսբուրգ»):