Սուսոն հայտնել է իր կարիերայի լավագույն և վատագույն մարզչի անունը

«Սևիլիայի» կիսապաշտպան Սուսոն խոսել է այն մարզիչների մասին, որոնց հետ աշխատելու հնարավորություն է ունեցել կարիերայի ընթացքում։

«Լավագույնը Լուիս Էնրիկեն էր։ Նա ինձ մարզել է հավաքականում, ես նրան համարում եմ լավագույնը նրանցից, ում հետ աշխատել եմ։ Ո՞վ է ամենավատը: Սա Խորխե Սամպաոլին է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

29-ամյա եզրային հարձակվողը «Սևիլիայի» գույները պաշտպանում է 2020 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։