Ռոբերտո Մանչինին կրկին պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի հավաքականի մարզչի պաշտոնում, այս անգամ նրա թիմը նվազագույն հաշվով պարտվեց Հարավային Կորեայի հավաքականին։
Խաղի միակ գոլը խփեց դանիական «Միդտյուլան» ակումբի հարձակվող Չո Գյու Սոն։ Ավելի վաղ սաուդցիները պարտվել էին Կոստա Ռիկային։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ռոբերտո Մանչինին հայտարարեց, որ հեռանում է Իտալիայի հավաքականից, որը գլխավորեց Եվրո-2020-ի չեմպիոնի տիտղոսը։ Այժմ Իտալիայի հավաքականը գլխավորում է Լուչիանո Սպալետին, ով արդեն երկու հանդիպում է անցկացրել «Աձուրայի» ղեկին։