Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կիսվել է Բարսելոնայում հարձակվող Ժոաո Ֆելիքսի հեռանկարների մասին իր մտքերով։
Կատալոնական ակումբը պորտուգալացուն վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, մինչդեռ, ինչպես հայտնի է, մադրիդցիները կշարունակեն վճարել հարձակվողի աշխատավարձի զգալի մասը։
«Ես կողմ եմ, որ Ժոաուն բոլորին ցույց տա իր տաղանդը: Առաջիկա երկու տարում նա կարող է դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիատներից մեկը, և ես համոզված եմ, որ նա հաջողության կհասնի «Բարսելոնայում»։ Հիշեցնեմ, սակայն, որ Ֆելիքսը դեռ պատկանում է «Ատլետիկոյին», – Սերեսոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։