Պեպ Գվարդիոլան վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան վիրահատությունից հետո վերադարձել է «Սիթի» և արդեն անցկացրել է իր առաջին մարզումը։

Անցած ամիս իսպանացի մասնագետը վիրահատվել էր մեջքի խնդիրների պատճառով։ Այդ պատճառով Գվարդիոլան բաց է թողել Անգլիայի առաջնության երկու հանդիպում «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ։ Նրա բացակայության ընթացքում թիմը գլխավորում էր օգնական Խուանմա Լիլյոն։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթին» սկսեց չորս անընդմեջ հաղթանակով և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։