Կիլիան Մբապպեն և Նեյմարը այլևս սոցցանցերում միմյանց չեն հետևում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և նրա նախկին թիմակից Նեյմարը սոցցանցերում այլևս միմյանց չեն հետևում։

Բրազիլացին ու ֆրանսիացին փարիզյան ակումբում միասին հանդես են գալիս 2017 թվականից։ Այս ամառ Նեյմարը տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբ։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ից հեռանալուց առաջ Նեյմարը հավանել էր Մբապպեին քննադատող գրառումները սոցցանցերում։