«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
22-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին «Դինամոյից»: Տրանսֆերային գումարը կազմել է 13,3 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը Կվարացխելիային գնահատում է 85 միլիոն եվրո: