Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության ֆինանսական վիճակի մասին:
«Ֆինանսական իրավիճակի տեսանկյունից մեր առաջնությունը վատագույնն է Եվրոպայում»,- ասել է պաշտոնյան, ում խոսքերը մեջբերում է CetreGoals-ը։
Տեբասը նաև նշել է, որ «Բարսելոնայի» ցանկացած խոշոր վաճառք մեծ քայլ կլինի «Բլաուգրանայում» իրավիճակը շտկելու համար:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Իսպանիայի առաջնությունն Պրեմիեր Լիգայից հետո երկրորդ տեղում է։ Չեմպիոնների Լիգայի վերջին տասը խաղարկություններից վեցը հաղթել են Իսպանիայի ակումբները: