«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գոհ է Սերխիո Ռամոսի թիմ գալուց։ 37-ամյա իսպանացին հարազատ ակումբ է վերադարձել այս ամսվա սկզբին։
Կենտրոնական պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում է այն պահից, երբ անցած մրցաշրջանի վերջում հեռացավ ՊՍԺ-ից:
«Մեզ իսկապես պետք է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Սերխիոն է։ Նա շատ ուժեղ որակներ ունի և նվիրված է իր գործին։ Իհարկե, նրա համար հեշտ չէր ամռանը ինքնուրույն մնալ մարզավիճակում, բայց նա մարզավիճակ ձեռք բերեց միջազգային ընդմիջմանը»,- 35-ամյա խորվաթի խոսքերն է փոխանցում Diario AS-ը։