Հայտնի է, թե որքան գումար է վաստակելու Մարկո Վերատին նոր ակումբում

Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հեռացել է ՊՍԺ-ից, որտեղ անցկացրել է իր կարիերայի վերջին տասը տարիները, և հանդես կգա Քաթարում՝ տեղի «Ալ Արաբիի» կազմում։

Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նրան թույլ կտա այս ընթացքում ավելի շատ վաստակել, քան Փարիզում տասը տարվա ընթացքում՝ 90 մլն եվրո։

Սա նշանակում է 30 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: