Ջովանի դի Լորենցոն ճանաչվել է օգոստոս ամսվա «Նապոլիի» լավագույն ֆուտբոլիստ

«Նապոլիի» եզրային պաշտպան Ջովանի դի Լորենցոն ճանաչվել է օգոստոս ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 30-ամյա իտալացին մասնակցել է Ա Սերիայի 3 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Երեք տուրից հետո «Նապոլին» վեց միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության վեցերորդ հորիզոնականը։ փ