Գարեթ Բեյլը բարձր է գնահատել Ջուդ Բելինգհեմի խաղը

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը բարձր է գնահատել մադրիդցիների նորեկ Ջուդ Բելինգհեմի խաղը։

«Նա հիանալի մեկնարկեց «Ռեալում»: Նա գոլեր է խփում, և դա շատ կարևոր է: Հատկապես այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է։ Մադրիդում լավ մեկնարկը շատ կարևոր է։

Ջուդը առաստաղ չունի, եթե շարունակի քրտնաջան աշխատել և խաղալ այնպես, ինչպես խաղում է»,- ասել է Բեյլը գոլֆի դաշտից տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը Լա Լիգայի չորս խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ։