Ֆաբիո Գրոսսոն կգլխավորի ֆրանսիական ակումբը

Իտալացի մասնագետ Ֆաբիո Գրոսսոն կդառնա «Լիոնի» նոր գլխավոր մարզիչը։ Նա կփոխարինի նախկինում պաշտոնանկ արված Լորան Բլանին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 45-ամյա իտալացին համաձայնվել է գլխավորել Ֆրանսիական ակումբը։ Կողմերը համաձայնության են եկել։ Մնում է միայն ստորագրել փաստաթղթերը։

Գրոսսոն «Լիոնում» խաղացել է 2007-2009 թվականներին։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 78 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2007/08 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։