Դոմինիկ Սոլանկեն երկարաձգել է պայմանագիրը «Բորնմութի» հետ

«Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն երկարաձգել է պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա անգլիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Սոլանկեն «Բորնմութում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։