Արտուրո Վիդալը ընտրություն է կատարել Սերխիո Բուսկետսի և Կազեմիրոյի միջև

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը իսպանական ակումբի նախկին թիմակից Սերխիո Բուսկետսին համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի հետ, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

«Կազեմիրո՞, թե՞ Բուսկետս։ Անկասկած, Բուսկետս։

Բոլոր թիմերում հենարանն այն ֆուտբոլիստն է, ով վերահսկում է տեմպը, նա, ով տիրապետում է գերազանց տեխնիկայի, նա, ով տեղափոխում է գնդակը առաջ։ Կազեմիրոն սրանից ոչինչ չի անում, ուստի ես կնախընտրեմ Բուսկետսին», Վիդալի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։