«Անտվերպենն» իր պատմության մեջ առաջին անգամ կմրցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Միաժամանակ թիմին չի օգնի պաշտպան Սամուել Վինսը. բելգիական ակումբը ամերիկացուն չի ընդգրկել հայտացուցակում՝ վարչական սխալի պատճառով։ Այս մասին խոսում է Goal պորտալը։
«Մենք սխալ ենք թույլ տվել, և դա հնարավոր չէ ուղղել։ Ինչպե՞ս նա կվարվի սրա հետ: Դե… Բոլորն էլ ցանկանում են լինել այս ցուցակում:
Իհարկե, նա հիասթափված է: Բայց հիմա նա կենտրոնացած է իր վերականգնման վրա, դա է գլխավորը»,- ասել է գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը:
Հարկ է նշել, որ Սամուել Վինսը վնասվածքի պատճառով բաց թողեց գրեթե ողջ նախորդ մրցաշրջանը և ԱՄՆ-ի հավաքականի հետ չմեկնեց աշխարհի առաջնությանը։