«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հարձակվող Անտոնիին ընդգրկել է Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի հայտացուցակում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 23-ամյա բրազիլացուն հեռացրել է մարզումներից՝ մի քանի աղջիկների կողմից բռնության մեղադրանքների պատճառով։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, հերքում է մեղքը։
Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։