Ջեյդոն Սանչոն ջնջել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին քննադատող գրառումը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն Twitter-ի իր էջից ջնջել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին քննադատող գրառումը։ Բացի այդ, ֆուտբոլիստն իր ավատարի վրա լուսանկար է տեղադրել իր մարզչի հետ։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանակներում կայացած Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո (1:3) Տեն Հագը հայտարարել էր, որ Սանչոն չի ընդգրկվել խաղի հայտացուցակում անբավարար աշխատանքի պատճառով։ Դրանից հետո Սանչոն հերքել է մասնագետի խոսքերը՝ կտրուկ արձագանքելով սոցցանցում նրա հայտարարությանը։

Հաղորդվում էր, որ թիմի գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստը պատրաստվում են սեպտեմբերի 16-ին «Բրայթոնի» հետ խաղից առաջ զրուցել միմյանց հետ, որպեսզի վերջնականապես որոշեն Սանչոյի ապագան մանկունիանցիների ճամբարում։