Միլանի «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Հրաչ Խաչատրյանը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին «Ռոմայից»: Դրանից հետո Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում միլանյան ակումբի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Ներաձուրիի» կազմում հանդես գալու ընթացքում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: