Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ին, Գլազգոյում կայացավ Շոտլանդիայի և Անգլիայի ազգային հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվել է անգլիացի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Անգլիայի հավաքականի գոլերից մեկը խփեց Հարի Քեյնը։ Նրա համար այս գոլը 59-րդն էր ազգային հավաքականի մարզաշապիկում։ Ներկայիս ֆուտբոլիստներից ամենամոտ հետապնդողը Ռահիմ Ստերլինգն է՝ 20 գոլ։ «Չելսիի» եզրային հարձակվողը 24-րդն է ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում։
Լավագույն եռյակում են նաև Ուեյն Ռունին (53) և Բոբի Չարլթոնը (49):