Գերմանիայի հավաքականը վերջին 36 տարում առաջին անգամ իր խաղադաշտում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին, հայտնում է L’Equipe-ը։
Բունդեսթիմը ընդհատեց չորս խաղ առանց հաղթանակների շարանը (երկու ոչ-ոքի և երկու պարտություն), որը շարունակվում էր 1987 թվականից։ 1987 թվականի օգոստոսի 12-ին Գերմանիայի հավաքականի հաղթեց (2:1) Ռուդի Վյոլերի դուբլի շնորհիվ, ով վերջին հանդիպման ժամանակ ժամանակավորապես հանդես էր գալիս որպես Գերմանիայի հավաքականի մարզիչ։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, կայացել է ընկերական հանդիպում, որում հանդիպել են Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ Բունդեսթիմը 2։1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։ Հանդիպման չորրորդ րոպեին Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը Բենջամին Հենրիխսի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։
Երկար ժամանակ այս գոլը միակն էր խաղում, իսկ խաղի վերջում մրցակիցները դիպուկ հարվածներ փոխանակեցին։ 87-րդ րոպեին Լերոյ Սանեն Կայ Հավերցի փոխանցումից հետո կրկնապատկեց գերմանացիների առավելությունը, սակայն երկու րոպե անց Անտուան Գրիզմանը 11 մետրանոցով կրճատեց հաշվի տարբերությունը։