Ֆրանսիան չի հաղթել վերջին չորս հանդիպումներում, երբ Կիլիան Մբապպեն մեկնարկային կազմում չի եղել

Ֆրանսիայի հավաքականը չի հաղթել իր վերջին չորս հանդիպումներից ոչ մեկում բոլոր մրցաշարերում, երբ հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնարկային կազմում չէր։

Ֆրանսիացիները 2022 թվականի հունիսին Ազգերի լիգայում ոչ-ոքի խաղացին Խորվաթիայի (1:1) և Ավստրիայի (1:1) հավաքականների հետ, 2022 թվականի նոյեմբերին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում պարտվեցին Թունիսին (0:1) և պարտվեցին ընկերական հանդիպման ժամանակ Գերմանիային (2:1):

Կիլիան Մբապպեն, ով իր նորամուտն ազգային հավաքականում նշել է 2017 թվականի մարտի 25-ին, ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 71 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։