«Բավարիան» անհանգստացած է, որ Ալֆոնսո Դեյվիսի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը

«Բավարիան» անհանգստացած է, որ ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Քերի Հոուն, մյունխենյան ակումբը ցանկանում է մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը կանադացի եզրային պաշտպանի հետ։ Դեւիսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» և պատրաստ է ձեռք բերել կանադացուն հաջորդ ամառ, երբ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը մեկ տարի։

«Արքայական ակումբի» հետաքրքրությունը լրջորեն անհանգստացնում է «Բավարիայի» ղեկավարությանը։ Աղբյուրը նշում է, որ ներկայումս մյունխենյան ակումբի և Դևիսի միջև լավ հարաբերություններ կան, սակայն դա չի նշանակում, որ Ալֆոնսոն պատրաստ է մնալ ակումբում և անտեսել Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը։