Մյունխենի «Բավարիան» համաձայնել է մարզիչ Յուլիան Նագելսմանին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, առանց փոխհատուցման թույլ տալ գլխավորել Գերմանիայի հավաքականը, սակայն երկու կարևոր պայման է դրել Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) առջև, հայտնում է Bild-ը։
Նախօրեին DFB-ի փոխնախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն կապվել էր «Բավարիայի» հետ՝ Նագելսմանի վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար: Վատցկեն ցանկանում էր իմանալ մյունխենցիների կարծիքը երիտասարդ մարզչի կարողությունների մասին, ինչպես նաև այն պայմանների մասին, որոնց դեպքում «Բավարիան» պատրաստ է մասնագետին բաց թողնել հավաքական։
Հաշվի առնելով Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի կարևորությունը՝ «Բավարիան» փոխհատուցում չի պահանջի DFB-ից, ինչպես կպահանջեր, եթե որևէ ակումբ որոշեր պայմանագիր կնքել Նագելսմանի հետ:
Չնայած այն հանգամանքին, որ մյունխենցիներն իրենք են վճարել «ՌԲ Լայպցիգին» մոտ 20 միլիոն եվրո 2021 թվականին, միևնույն ժամանակ ֆեդերացիան պետք է կատարի Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատանքի ժամանակ տված խոստումը։
«Բավարիայի» երկրորդ պայմանը վերաբերում է ֆինանսական հարցին։ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան պետք է փակի Նագելսմանի աշխատավարձի պահանջները։ Պայմանագրի համաձայն՝ «Բավարիան» նախկին մարզչին պետք է աշխատավարձը վճարի մինչև 2026 թվականը։ Մասնագետի տարեկան աշխատավարձը գնահատվում է 7 միլիոն եվրո, ուստի Նագելսմանը ակնկալում էր, որ ակումբից մոտ 20 միլիոն եվրո ավել կստանա:
Այսպիսով, եթե ֆեդերացիան որոշի վարձակալել Նագելսմանին, ապա պետք է միջազգային հանդիպում կազմակերպի Մյունխենում և աշխատավարձի շուրջ բանակցի մարզչի հետ։