«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է թիմի մարզիչ Չավի Էրնանդեսի հետ հարաբերությունների մասին։
«Երբ 2015-ին Չավին հեռացավ ակումբից, մենք շարունակում էինք կապ պահպանել: Մենք ունենք հատուկ կապ և բաց հարաբերություններ։ Եթե նա ինձ քննադատում է, ուրեմն ես շատ ընկալունակ եմ նրա խոսքերին։ Ես գիտեմ, թե ինչպես առանձնացնել անձնական և աշխատանքային պահերը։ Գերմանացիները դա ունեն իրենց բնավորության մեջ»,- դարպասապահը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը կատալոնական թիմում հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։ 31-ամյա դարպասապահի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։