«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին նշել է աշխարհի լավագույն պաշտպանին։
«Կարծում եմ՝ Քրիստիան Ռոմերոն այս պահին աշխարհի լավագույն պաշտպանն է։ Նա շատ լավ խաղաց Էկվադորի դեմ և, իմ կարծիքով, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Նրա ներկայությունը պաշտպանությունում ամենալավ բանն է, որ կարող էր պատահել ինձ հետ։
Նա ինձ միշտ խրախուսում է առաջ գնալ, քանի որ միշտ ցանկանում է մեկը մեկի դեմ խաղալ մրցակցի հետ: Ես սովոր եմ հետ չնայել, և դա շատ լավ է հարձակվող ֆուտբոլիստի համար»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը՝ հղում անելով Telemundo-ին:
Այս մրցաշրջանում 25-ամյա Քրիստիան Ռոմերոն Պրեմիեր Լիգայում չորս հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: