Ամռանը Լիոնել Մեսսին դարձավ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ՝ պայմանագիր կնքելով MLS ակումբի հետ մինչև 2025 թվականի ավարտը։
Արգենտինացի աստղն արդեն իր համար տուն է գնել. մի քանի հեղինակավոր պարոերականներ գրում են, որ Մեսսին շքեղ առանձնատուն է գնել Ֆլորիդայում՝ ծովափին։ Մեսսին 10,75 մլն դոլար է վճարել շքեղ բնակարանի համար։
Առանձնատունն ունի ութ ննջասենյակ, երեք մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, լողավազան, մարզասրահ և շատ ավելին։
Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում։ Դրանցում աշխարհի չեմպիոնը գործընկերների կազմում 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։