«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի գլխավորությամբ մարզումների վերաբերյալ իր կարծիքով։
«Մարզիչն ինձ մի փոքր ազատություն է տալիս, և դա ինձ դուր է գալիս: Ես ինձ հարմարավետ եմ զգում՝ խաղալով թե՛ կենտրոնում, թե՛ եզրում։ Ես կհարմարվեմ այն ամենին, ինչ մարզիչը կխնդրի ինձնից»,- ֆուտբոլիստի խոսքերը է մեջբերում Goal-ը։
Նա նաև նշել է, որ միշտ երազել է «Բարսելոնայում» խաղալու մասին։