«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը բացատրել է, թե ինչու է տեղափոխվել մյունխենյան ակումբ։ Նա նշել է, որ տիտղոսները միակ պատճառը չեն։
«Ես պետք է խաղայի ամենաբարձր մակարդակով, եթե ցանկանում էի կատարելագործվել: Եթե ես ցանկանում եմ շրջապատված լինել աշխարհի լավագույն հարձակվողներով և լավագույն խաղացողներով, ապա պետք է խաղալ Չեմպիոնների Լիգայում և պայքարել տիտղոսների համար»,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ավելի քան 100 միլիոն եվրոյով: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։