Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին խոսել է իր վրա Պեպ Գվարդիոլայի ազդեցության մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել «Բարսելոնայում»։
«Արսեն Վենգերը, երբ ես ժամանեցի «Արսենալ», բացեց իմ ոգին և միտքը՝ որպես շարունակություն այն ամենի, ինչ ես սովորել էի Քլերֆոնտենի ակադեմիայում: Պեպ Գվարդիոլան բացեց աչքերս։
Հենց նա ինձ հասկացրեց, որ ճնշումը լավ է։ Հարձակվողներն ընդհանրապես, ինչպես գիտեք, սովորաբար չեն ուզում անել այդ բաները: Բայց հետո ես զարգացրեցի բարձր պրեսինգի համը և սկսեցի գնահատել խաղի մեկ այլ ոլորտ»,- Անրիի խոսքերն է մեջբերում Ligue 1-ը։