Դուշան Վլահովիչի ապագայից նոր տեղեկություն կա

«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Դուշան Վլահովիչի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ամռանը իտալական ակումբը դիտարկում էր հարձակվողին վաճառելու տարբերակը, սակայն այժմ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ «Յուվենտուսը» պատրաստվում է երկարաձգել ևս մեկ տարով։

Սպասվում է, որ կավելանա նաև ֆուտբոլիստի աշխատավարձը։ Վլահովիչը, ում աշխատավարձը կազմում է 7 միլիոն եվրո, տարեկան կվաստակի 10 միլիոն։ Պայմանագրի վերջին տարում աշխատավարձը կարող է աճել մինչեւ 12,5 մլն. եվրո։