Անյելլիի ձեռներեցների ընտանիքը, որին պատկանում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը, վաճառքի է հանել թիմը, հաղորդում է իտալական Il Giornale-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անյելլին արդեն սկսել է պոտենցիալ գնորդների որոնումները։ Ակումբի ներկայիս սեփականատերերը նման որոշում են կայացրել «Յուվենտուսի» ֆինանսական խնդիրների և նախկին նախագահ Անդրեա Անյելիի և փոխնախագահ Պավել Նեդվեդի հեռանալու հետ կապված դատական գործերի պատճառով։
Անյելլին և Նեդվեդը հրաժարական են տվել 2022 թվականի նոյեմբերին՝ ֆինանսական խարդախության սկանդալի պատճառով։ Հունվարին Անյելլին 2 տարով հեռացվեց իտալական ֆուտբոլից, իսկ Նեդվեդը՝ 8 ամսով։