«Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն գովել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին և խոսել Սաուդյան Արաբիայից թիմ տեղափոխվելու պատճառների մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և մեծ մարդ, ես ուրախ եմ խաղալ նրա կողքին: Ընտանիքս ինձ խորհուրդ տվեց գալ Սաուդյան Արաբիա, մանավանդ որ այն մահմեդական երկիր է։ Մայրս շատ ուրախ էր և պնդեց, որ ես ընտրեմ «Ալ-Նասրի» առաջարկը»,- Մանեի խոսքերն է մեջբերում One Two-ն։
31-ամյա սենեգալցին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ալ-Նասրին» է միացել Մյունխենի «Բավարիայից»։ Նա նոր թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ։