«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա կանադացու համար հավակնում է Մադրիդի «Ռեալը»: Մադրիդյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել հաջորդ ամառ։
Անցած մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։