Մադրիդի «Ռեալը» որոշել է այլընտրանքային տարբերակ, եթե չկարողանա ձեռք բերել Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն արդեն պատրաստվում է 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին, երբ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է ազատ գործակալ դառնալ։

Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է, բայց դա չի նշանակում, որ կողմերը հաստատ չեն երկարաձգի պայմանագիրը, թեպետ ֆրանսիացուն արդեն մի քանի տարի է ասոցացվում է «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ։ Բացի այդ, եթե նույնիսկ Մբապպեն հեռանա ՊՍԺ-ից, շատ թոփ-ակումբներ կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվողին ձեռք բերելու համար պայքարում։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսին որպես այլընտրանք, եթե չհաջողվի ձեռք բերել Մբապպեին։