ՊՍԺ-ի պաշտպան Լյուկա Էրնանդեսը կիսվել է իր ակնկալիքներով «Միլանի» դեմ առաջիկա խաղերից, որում խաղում է նրա եղբայրը՝ Թեո Էրնանդեսը։
«Չեմպիոնների Լիգայում եղբորս դեմ խաղալն անհավանական կլինի: Սա կարևոր էջ կլինի մեր ընտանիքի պատմության մեջ։
Հիանալի կլիներ եղբորս հետ խաղալ նույն ակումբում։ Մենք արդեն լավ ենք համագործակցում Ֆրանսիայի հավաքականում, ավելի լավ կլիներ ակումբում»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Նշենք, որ «Միլանը» և ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբում են Դորտմունդի «Բորուսիայի» և «Նյուքասլի» հետ միասին։