Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նշել է թիմի ավագ Լիոնել Մեսսիին Էկվադորի հետ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (1:0) փոխարինելու պատճառը։
Մեսսին փոխարինվել է 89-րդ րոպեին։ Խաղադաշտը լքելուց քիչ առաջ Լեոն խփեց հաղթական գոլը։
Սկալոնիի խոսքերով՝ Մեսսին հոգնած է եղել և խնդրել է իրեն փոխարինել։
Մարզիչը նաև հայտնել է, որ Մեսսին թիմի հետ թռչելու է Բոլիվիայի հետ հանդիպմանը։