Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն օրեր առաջ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Այսօր, սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան – Խորվաթիա հանդիումից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն ունենան իրենց շնորհակալությունը հայտնելու Գևորգ Ղազարյանին։
Խաղից առաջ կայացավ փոքրիկ արարողություն, որի ընթացքում Գևորգ Ղազարյանը հրաժեշտ տվեց երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրել է պաշտոնական 524 հանդիպում, դառնալով 103 գոլի հեղինակ։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։