Գաբրիել Ագբոնլահոր. «Լիոնել Մեսսին պետք է ստանա «Ոսկե գնդակը»»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լիոնել Մեսսին։

«Այն պետք է ստանա Մեսսին։ Նա հաղթեց աշխարհի առաջնությունում և հիանալի հանդես եկավ։ Ես Արգենտինա – Մեքսիկա հանդիպմանը ներկա էի։ Երբևէ չէի զգացել ադրենալինի նման չափաբաժին։ Արգենտինայի երկրպագուները նրան այնպիսի սիրով էին վերաբերվում, ասես Աստված է խաղադաշտում։

Նույնիսկ այդ խաղում, երբ թվում էր, թե հոգնածություն է սկսվել, նա ձախ ոտքով հարվածեց դեպի ստորին անկյունը։ Կարծես նրա գլխում միշտ այս միտքն էր՝ որ աշխարհի առաջնությունում իր թիմին տանելու է հաղթանակի։ Իսկ հիմա նա պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։ Հոլանդի բախտը չի բերել, բայց նա հնարավորություն կունենա հաջորդ տարի։ Երբ հաղթում ես աշխարհի առաջնությունը և խաղում ես նույնքան հիանալի, որքան Մեսսին, պետք է ստանաս այդ մրցանակը»,- Ագբոնլահորի խոսքերը մեջբեում է talkSPORT-ը։