EURO-2024. Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն (VIDEO)

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը, փորձելով հենց հանդիպման մեկնարկում բացել խաղի հաշիվը, Հայաստանի հավաքականը գրագետ էր պաշտպանվում։

Խաղի 14-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Անդրեյ Կրամարիչը առաջ մղեց հյուրերին՝ 0-1:

Հանդիպման մնացած ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց և մեր ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով։